2021-09-11-bda99b17-0359-4e93-9fcf-006a8c5c5ce3.jpg

Ռուս խաղաղապահները հումանիտար ուղեբեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ խմելու ջրի հետ կապված խնդիրները լուծելու համար. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խոսքը խմելու ջրի պահպանման համար նախատեսված տարաների մասին է, որոնք անհրաժեշտ են ԼՂ բնակիչներին՝ խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառով:

Ինչպես փոխանցում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, հատուկ ուղեբեռը փոխանցվել է դպրոցներին և մանկապարտեզներին, որոնք գտնվում են սահմանազատման գծի մոտ՝ հեռավոր շրջաններում:

«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ հումանիտար ուղեբեռ են տեղափոխել Երևանից Լեռնային Ղարաբաղ: Մենք 14 տարա ենք բերել՝ 5 և 3 խորանարդ մետր տարողությամբ՝ նախատեսված խմելու ջրի համար»,- հայտնել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:

Վերջին երկու շաբաթում խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 շրջայց են կատարել և 200 տոննա խմելու ջուր փոխանցել Ստեփանակերտի ավելի քան 1500 բնակչի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն