«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր ստեղծել է Գյումրու տարածքային կառույց: Ընտրվել են տարածքային խորհրդի անդամները: Կառույցը կնախագահի Կարեն Սարուխանյանը։ Գյումրու տարածքային խորհրդի քարտուղար է ընտրվել ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը:
«Սիրելի ՜ Գյումրեցիներ
Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը այսօր ստեղծեց կուսակցության Գյումրու տարածքային կառույց` ընտրելով տարածքային խորհրդի անդամներ։
Տարածքային խորհրդի ընտրված անդամները կազմակերպեցին խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում էին խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը։
Խորհրդի անդամների ընտրությամբ` ընտրվել եմ Գյումրու տարածքային խորհրդի նախագահ, իսկ մեր գործընկեր Էմմա Պալյանը (Emma Palyan)` խորհրդի քարտուղար»,- մասնավորապես գրել է Սարուխանյանը։