Հայ պատգամավորները դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով կմեկնեն ՌԴ

Պետական Դումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Դաշնության խորհրդի հրավերով՝ սեպտեմբերի 16-ին Մոսկվա կգործուղվեն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վահագն Հովակիմյանը, ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը (ԱՊՀ ՄԽՎ դիտորդական առաքելության կազմում), ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը (ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում): Այս մասին տեղեկացնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն