Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ հակառակ իրենց զգուշացումներին եւ հորդորներին՝ մայրաքաղաքում շարունակում են բախվել կենդանիների չվերահսկվող շարժի դեպքերի:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա համայնքային ընկերությունների աշխատակիցների կողմից փակ տարածք են տարվել խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք թափառում էին պուրակներում ու գերեզմանոցներում: Դրանց տերերը կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (հեռ.՝ 047943992):
Քաղաքապետարանը կրկին զգուշացնում է՝ բացառել ընտանի կենդանիների չվերահսկվող վարքը քաղաքում: