2021-09-28-26c5c895-e6b9-402d-8e65-dc8a8b78150f.jpg

Փակ տարածք են տեղափոխվել Ստեփանակերտում թափառող խոշոր եղջերավոր անասուններ

Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ հակառակ իրենց զգուշացումներին եւ հորդորներին՝ մայրաքաղաքում շարունակում են բախվել կենդանիների չվերահսկվող շարժի դեպքերի:

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա համայնքային ընկերությունների աշխատակիցների կողմից փակ տարածք են տարվել խոշոր եղջերավոր կենդանիներ, որոնք թափառում էին պուրակներում ու գերեզմանոցներում: Դրանց տերերը կարող են դիմել Ստեփանակերտի քաղաքապետարան (հեռ.՝ 047943992):

Քաղաքապետարանը կրկին զգուշացնում է՝ բացառել ընտանի կենդանիների չվերահսկվող վարքը քաղաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն