Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը կայունության երաշխիք է․ Պուտինը՝ Էրդողանին |factor.am|

factor.am: Սոչիում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։ Հանդիպման մեկնարկին անդրադառնալով Արցախի թեմային՝ Պուտինը հայտարարել է, որ Արցախում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է կայունության և հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում»,- ասել է ՌԴ նախագահը։ Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում և Լիբիայում ռուս-թուրքական «հաջող համագործակցությանը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով