Դատարանի որոշմամբ Դավիթ Գալստյանը կալանավորվել է |armtimes.com|

armtimes.com: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գիշերն ընթացել է Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդության քննարկումը։

Դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որի կալանավորվել է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020թթ․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը: Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով