«Բալասանյան դաշինք»-ը Գյումրու ՏԻՄ ընտրությունների իր քարոզարշավը կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի |armenpress.am|

armenpress.am: Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Բալասանյան դաշինք»-ն իր քարոզարշավն այս պահին կշարունակի առանց քաղաքապետի թեկնածուի: «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու Վարդգես Սամսոնյանը վարակվել է կորոնավիրուսով: Վարգես Սամսոնյանը 2 օր առաջ հոսպիտալացվել էր Գյումրու բժշկական կենտրոնի տրիաժ-բաժանմունքում, ապա տեղափոխվել մայրաքաղաք:

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության նախընտրական քարոզարշավը կուսակցությունը կշարունակի թիմի մյուս անդամների օգությամբ։ «Թիմը շարունակում է աշխատել, հուսով ենք` նա շատ շուտով կապաքինվի ու կմիանա մեզ»,- այս մասին հայտնել են «Բալասանյան դաշինք» կուսակցության շտաբից։

Գյումրիում քաղաքապետի աթոռի համար պայքարում է 10 քաղաքական ուժ. ընտրություններին առաջադրվել է 7 կուսակցություն և 3 դաշինք: Ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 17-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով