2021-10-05-ee2d0f03-94fd-4c16-bb75-afaef7e1fe95.jpg

ԱՄՆ պետքարտուղարը մեկնել է Ֆրանսիա |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ֆրանսիա՝ առաջին անգամ Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո:

Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև: Փորձագետներն ակնկալում են, որ Բլինքենը կօգտվի Փարիզ այցից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շտկելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նախագահելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն