ԱՄՆ-ը ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը․ Սպիտակ տունը՝ «Պանդորայի գործի» մասին |azatutyun.am|

azatutyun.am: Սպիտակ տունը մեկնաբանել է «Պանդորայի գործը»՝ հայտարարելով, որ ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը։

Միացյալ Նահանգները ձգտում է լրացուցիչ թափանցիկություն ապահովել իր և միջազգային ֆինանսական համակարգերի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին:

Սաքիի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը «խոստացել է աշխատել ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ՝ լուծելու համար այնպիսի խնդիրներ, ինչպիսին են անշարժ գույքի գործարքները կեղծ ձեռնարկությունների և փողերի լվացման միջոցով»:

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների, Չեխիայի վարչապետի, Հորդանանի թագավորի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի, գաղտնի ունեցվածքը։

«Հետքը» գրել է նաև հայ պաշտոնյաների մասին, որոնք Հայաստանում «բիզնես են դրել» օֆշորային ընկերությունների միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն