Ալիևն ու Պուտինը հեռախոսով քննարկել են իրավիճակը տարածաշրջանում |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի օրը կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը՝ երկկողմ կապերի զարգացման հեռանկարների և Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Ընդգծելով տարբեր բնագավառներում ադրբեջանա-ռուսական երկկողմ բարեկամական հարաբերությունների հաջող զարգացումը, պետությունների ղեկավարները վստահություն հայտնեցին համագործակցության հետագա ամրապնդման գործում, մտքեր փոխանակեցին կապերի հեռանկարների վերաբերյալ», – ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։

Ռուսաստանի նախագահն այսօր դարձավ 69 տարեկան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով