2021-10-10-375d987c-6441-47d6-9ef2-75836443d758.jpg

Արցախի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Արցախի չորս համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում։

Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկացմամբ՝ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը։

Նշենք, որ այս համայնքներում ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 742 քաղաքացի:

Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն