2021-10-10-e12180c4-fee1-4f02-95f2-947c0ef0d3f9.jpeg

Ադրբեջանի Ռազմածովային ուժերը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում |factor.am|

factor.am: Ադրբեջանի Ռազմածովային ուժերը (ՌԾՈՒ) հոկտեմբերի 11-ից հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Այս մասին հայտնել է երկրի ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՌԾՈՒ զորավարժությունները կմեկնարկեն հոկտեմբերի 11-ին: Դրանց կմասնակցեն ռազմական նավեր և ռազմածովային ուժերի հատուկջոկատայիններ: Վարժանքների մասնակիցները Կասպից ծովում երկրի էներգետիկ ենթակառուցվածքի պահպանության ու պաշտպանության առաջադրանքներ կմշակեն»,- ասվում է հաղորդագրությունում:

Զորավարժությունները կտևեն մինչև հոկտեմբերի 13 -ը: Դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակի վերաբերյալ տվյալներ չեն ներկայացվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն