Դատախազությունից տեղեկացնում են՝ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա |armenpress.am|

armenpress.am: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե խոսակցություններ կան այն մասին, որ Սամվել Բալասանյանը բացակայում է երկրից, որովհետև իրեն առնչվող ինչ-ինչ գործեր են քննվում, դատախազը պատասխանեց, որ Բալասանյանին առնչվող քրեական գործ չկա:

«Նման գործեր չկան: Ինչ մնում է ասեկոսեներին, ես դրանց չեմ պատասխանում, ես մարզի դատախազն եմ»,- նշեց Գուրգեն Գրիգորյանը:

Գյումրիի ավագանու վերջին երկու նիստերին քաղաքապետը չի մասնակցել: Նրա բացակայության հետ կապված փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը պարզաբանել է, որ Սամվել Բալասանյանը երկրում չէ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով