Փաշինյանը Մոսկվայում է․ նախատեսված է նրա հանդիպումը Պուտինի հետ

Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է ՌԴ։ Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում նախատեսված է Փաշինյան-Պուտին հանդիպումը։

Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն