Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն |armenpress.am|

Վիեննայում Շվեդիայի դիվանագիտական ներկայացուցչությունում մարտի 11-ին  տեղի է ունեցել ԵԱՀԿ տարածաշրջանում Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակի հանձնման արարողությունը: Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը տրվում է ամեն տարի ԵԱՀԿ տարածաշրջանից ընտրված մեկ հասարակական կազմակերպությանը՝ ժողովրդավարության ամրապնդման գործում ծանրակշիռ ներդրման համար: Այս տարի մրցանակը հանձնվել է  ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի անունից:

Ժողովրդավարության պաշտպանի 2019թ. մրցանակին արժանացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանում մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների առաջմղման ոլորտում կատարած աշխատանքների համար: ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները հանդիսավոր արարողությամբ մրցանակը հանձնել են հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին:

armenpress.am

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով