Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչը կայցելի Վրաստան |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան առաջին անգամ Վրաստան կայցելի հոկտեմբերի 19-20-ը: Այս մասին ուրբաթ հայտնել են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից, փոխանցում է ТАСС-ը:

Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին և նրա առաջին տեղակալ Լևան Կարումիձեն Բրյուսել կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպել են Խավիեր Կոլոմինայի հետ:

Կոլոմինան պաշտոնը ստանձնել է այս տարվա սեպտեմբերին՝ փոխարինելով Ջեյմս Ապատուրային:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով