Դամասկոսում պայթեցվել է բանակի ավտոբուսը. 14 զինվորական մահացել է |armtimes.com|

armtimes.com: Ահաբեկչություն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում: Այն պահին, երբ սիրիական բանակի ավտոբուսն անցել է նախագահական նստավայրի մոտով, միանգամից երկու պայթուցիկ սարք է գործարկվել, ավտոբուսը պայթել է ու բռնկվել:

Արաբական SANA գործակալության փոխանցմամբ, նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով զոհվել է 14 զինծառայող:

Նախնական տվյալներով՝ աշխատել է 2 պայթուցիկ սարք, 2-ն էլ գործի է դրվել մահապարտ-ահաբեկչի կողմից: 

Դեպքի վայր ժամանած սակրավորները վնասազերծել են մոտակայքում տեղադրված ևս մեկ ական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն