892cde1db5ca0da1011ad5d39ab1d5ff.jpg

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա |armenpress.am|

Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից մշակված այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային խնդրի լուծմանը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի թմրամիջոցների համաշխարհային խնդրի ինտեգրացված և հավասարակշռված ռազմավարությանը` ուղղված քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի ներդրման գործընթացին:

Նախարարական նստաշրջանին Արսեն Թորոսյանը կներկայացնի Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, միջոլորտային և միջազգային համագործակցության ընթացքն ու վերջինիս արդյունքները:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն