ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններին |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ ուղիղ բանակցություններին: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնականի առաջին տեղակալ Ջոնաթան Ֆայները՝ ԱՄՆ վարչակազմի միջուկային քաղաքականությանը նվիրված առցանց համաժողովի ժամանակ, տեղեկացնում է ТАСС-ը:

«Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ մենք պատրաստ ենք վերադառնալ բանակցություններին՝ հիմնված փոխվստահության սկզբունքի վրա»,- ասել է Ֆայները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին էլ հայտարարել է, թե լիովին վստահ է, որ Իրանը համաշխարհային հանրությունից գաղտնի չի աշխատում ուրանի հարստացման ուղղությամբ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով