2021-10-22-31cc73cd-0726-4fc3-a53c-c11d2ce5fcfc.jpg

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ՍԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել են ընդհանուր 3002 ստուգայցեր, որոնց արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել 7 տուգանք։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, Արևմտյան և Արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում, սահմանվել՝ 7 տուգանք։

Հարավային տարածքային կենտրոնի մասնագետներն իրականացրել են 138 ստուգայց, արձանագրել՝ 31 խախտում, իսկ Հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները համապատասխանաբար՝ 34 ստուգաց, 8 խախտում, 7 տուգանք։

Ամենօրյա ուժեղացված ստուգայցերը շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն