Հավելյալ 2.05 մլն դոլար կտրամադրվի ավագ դպրոցների խնդիրների լուծմանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ավագ դպրոցների խնդիրներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2019 թվականին ավագ դպրոցների ֆինանսավորումն ավելացել է մոտ 1 մլրդ դրամով կամ $2.05 մլն-ով:

Միջոցները հատկացվել են կրթության ոլորտի այլ ծրագրերով նախատեսված աշխատանքների վերաբաշխման և տնտեսման հաշվին:

Ըստ նախարարի, որոշումը կնպաստի ավագ դպրոցներում կուտակված մի շարք խնդիրների լուծմանը: Միաժամանակ Հարությունյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների հաստիքացուցակների ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ:

«Սահմանվելու է հետևողական և խիստ վերահսկողություն, որպեսզի ավելորդ, չհիմնավորված հաստիքներով դպրոցների բյուջեները չծանրաբեռնվեն», – ասել է նախարարը: 

ԿԳՆ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter