armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն:
ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի հետ կապված առաջարկվել է անցնել հեռավար կրթության: