956a0c51b8eecc33bb0591a0ea81ab66.jpg

Հայրենիք-սփյուռք կապի ամրապնդում․ Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 11-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանին: 

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ համագումարն այսուհետ եւս կշարունակի ազգանվեր գործունեությունն ի նպաստ Հայաստանի եւ համայն հայության:

Էնթոնի Բարսամյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի կողմից իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են դինամիկ զարգացող հայ-ամերիկյան հարաբերություններին, դրանց ամրապնդման ու խորացման հնարավորություններին, համահայկական կարեւորություն ունեցող խնդիրների լուծման հարցում համագումարի գործունեությանն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ միջազգային կառույցներում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղիների վերաբերյալ:

ՀՀ ազգային ժողով

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն