2021-10-27-f28dca83-789c-4055-bec0-d77710601483.jpg

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 

Պենյա Պառան շրջել է նաև Ցեղասպանության թանգարանում: 

Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն