ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում, չզեկուցվող հարցերի փաթեթով կառավարության պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը 101 միլիոն 920 հազար դրամ հատկացրեց, որի արդյունքում, ըստ կառավարության ներկայացրած նախագծի, առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Հիմնավորման մեջ նշվում է․ որ գումարը տրամադրվում է ՀՀ ԱԱԾ-ի կարիքների համար՝ համապատասխան ծառայությունների և տրանսպորտային սարքավորումների ձեռքբերման նպատակով։ Տրանսպորտային միջոցների բարելավման համար ԱԱԾ-ին հատկացվեց 72 միլիոն դրամ, իսկ ԱԱԾ շենքային ապահովվածության բարելավման համար՝ մոտավորապես 30 միլիոն դրամ։
Նախագծի երկրորդ և երրորդ կետերը հույժ գաղտնի են։