ԵՄ-ն Հայաստանի տրամադրած Քովիդ-վկայագիրը համարժեք է ճանաչել ԵՄ թվային վկայագրին |tert.am|

tert.am: Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 28-ին երկու նոր որոշում է ընդունել՝ հաստատելով, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության ներկայացրած Քովիդ-վկայագրերը համարժեք են ԵՄ թվային Քովիդ-վկայագրերին: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 29-ից:

Ինչպես փոխանցում է EUReporter-ը, որոշման արդյունքում Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կմիանան ԵՄ համակարգին, և նրանց տրամադրած վկայագրերը կընդունվեն ԵՄ-ում նույն պայմաններով, ինչև թվային վկայագիրը:

Միևնույն ժամանակ Հայաստանն ու ՄԹ-ն համաձայնել են ճանաչել ԵՄ թվային վկայագրերը եվրոպական երկրներից ճանապարհորդների ընդունելիս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով