Մոսկվայում լոքդաուն է հայտարարվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում գալիք շաբաթը հայտարարվել է ոչ աշխատանքային, իսկ Մոսկվան լոքդաունի մեջ է մտնում հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը։ Բացի սուպերմարկետներից ու դեղատներից մյուս խանութները, առևտրի կենտրոնները փակվում են։

Սահմանափակումները մտցվում են քովիդի համավարակի տարածումը զսպելու նպատակով։ Վերջին շրջանում Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումն ու մահվան դեպքերի թիվն օրեցօր աճում են։ Հոկտեմբերի 27-ին, ամփոփիչ տվյալներով կորոնավիրուսից 1123 մարդ է մահացել՝ սա մեկ օրում Ռուսաստանում գրանցված մահվան դեպքերի ամենաբարձր թիվն է։ Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 36 հազար 500-ով, որից 5 հազար 700-ը՝ Մոսկվայում։

Իշխանությունները հույս ունեն, որ շփումների սահմանափակումը կօգնի կանգնեցնել վիրուսի տարածումը։ Ռուսաստանում հայտարարված լոքդաունը վճարովի է՝ աշխատողների աշխատավարձը պահպանվելու է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն