Նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 2 120 537 թեստավորում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Մեկ օրում կատարվել է 12 835 թեստավորում, գրանցվել է 1232 նոր դեպք․ ունենք 1591 առողջացած, մահվան 62 դեպք:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 6441 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։