Այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք և մահվան 50 դեպք

Նոյեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ընդհանուր կատարվել է 2 133 721 թեստավորում:

«Մեկ օրում կատարվել է 13184 կորոնավիրուսի թեստավորում, գրանցվել է 2045 նոր դեպք, ունենք 1276 առողջացած, մահվան 50 դեպք:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով