ԱՄՆ-ում հաստատվել է Pfizer/BioNTech-ի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) խորհրդատուները միաձայն հաստատել են Pfizer/BioNTech պատվաստանյութի օգտագործումը 5-11 տարեկան երեխաների համար, ինչից հետո պատվաստումները թույլատրելու հրամանը ստորագրել է կենտրոնի տնօրեն Ռեյչըլ Վալենսկին։ Առաջին պատվաստումները կարող են կատարվել արդեն այսօր։

Փորձագետները եզրակացրել են, որ պատվաստանյութի օգտագործման դրական ազդեցությունը զգալիորեն գերազանցում է հնարավոր ռիսկերը։ Քննարկվել են սրտամկանի բորբոքման հազվագյուտ դեպքերը, որոնք նկատվել են այս պատվաստանյութի օգտագործումից հետո՝ հիմնականում երիտասարդների մոտ։

Սննդի և դեղերի վարչությունը (FDA) ուրբաթ օրը հաստատել էր տվյալ տարիքային խմբի համար արտակարգ իրավիճակներում պատվաստանյութի օգտագործումը:

ԱՄՆ դաշնային կառավարությունն ու Pfizer-ն արդեն սկսել են պատվաստանյութի բաշխումը` նախապատրաստելով երեխաների պատվաստումը: Երեխաներից շատերը վերադարձել են դպրոց՝ առկա ուսուցման:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրն ունի պատվաստանյութերի բավարար պաշարներ 28 միլիոն երեխայի պատվաստելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն