Արցախում 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Նոյեմբեր 2-ին կատարվել է 242 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 70-ը Ստեփանակերտ քաղաքի, 11-ը՝ Ասկերանի, 7-ը՝ Մարտակերտի, 14-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են։

Նշենք, որ կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր Արցախում երբևէ վարակակիրների թիվը չի հասել 100-ի ու չի հատել 100-ի սահմանը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 180 վարակակիր: Բժիշկները 17 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 85-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 17343 քաղաքացու հետազոտություն, որից 2273-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն