Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել |hetq.am|

hetq.am: Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը:

Ղարաքեշիշյանը մասնակցել է իր կալանավորման միջնորդության քննությանը, այսինքն՝ այս փուլում վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, սակայն երբ դատարանը որոշել է կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, նրան արգելանքի վերցնել չի ստացվել, քանի որ գտնվելու վայրը հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 1-ին բավարարել է Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն