Հայաստանում սոցիալական փաթեթի շահառուները տարեկան պարտադիր կանխարգելիչ բուժզննության համար կրկին կօգտվեն միայն պոլիկլինիկաներից, այլ ոչ թե իրենց ցանկացած բուժհաստատությունից:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կատարման այդ մակարդակը իջեցվել է պոլիկլինիկական մակարդակ՝ առաջնային օղակի զարգացման մեր քաղաքականության շրջանում»,-ասաց Թորոսյանը: