2021-11-05-86c2d884-e9a5-46b7-88e5-a1a087f916cc.jpg

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է |armenpress.am|

armenpress.am: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության 63,6 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Բաչկովը մրցեց Կուբան ներկայացնող Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, կուբացի Էնդի ԳոմեսԿրուզի և զիջեց 5:0 հաշվով: Հովհաննես Բաչկովը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Դավիթ Չալոյանը դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ: Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Չալոյանը մրցեց Ադրբեջանի ներկայացուցչի հետ և առավելության հասավ 5:0 հաշվով: Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Գերծանր քաշայինկարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն