1lurer.am: Ադրբեջանի խորհրդարանի այսօրվա նիստում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիևի ստորագրությամբ խորհրդարան ներկայացված համաներման մասին որոշման նախագիծը։
Խորհրդարանը քննարկումից հետո ընդունել է նախագիծը։
Նշենք, որ նախագծի համաձայն շուրջ 16 հազար դատապարտյալի համաներում կշնորհվի: Համաներումը կտարածվի մի քանի խմբերի անձանց վրա, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Արցախյան հակամարտությանն ու Հայրենական պատերազմին։
Համաներման վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 8-ին: Այն Ադրբեջանի պատմության մեջ ամենազանգվածային համաներումն է։