ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել է հրազեն և թմրամիջոց | shantnews.am

ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել է հրազեն և թմրամիջոց

Հուլիսի 29-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևանի պարեկների հետ Աջափնյակ վարչական շրջանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում օպերատիվ տեղեկությունների հիման վրա առանձնացված հասցեներում և քրեական ենթամշակույթի նկատմամբ հակումներ ունեցող անձանց հնարավոր հավաքատեղիներում իրականացրել են թիրախային ստուգումներ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն։

Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և բացահայտման նպատակով ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվող ուժեղացված ծառայությունները կրում են շարունակական բնույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն