Նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 319 016 դեպք, որոնցից 279 148 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 908 պացիենտ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, երեկ կատարվել է 10 469 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2177 նոր դեպք։ Առողջացել է 2283 պացիենտ։ Գրանցվել է մահվան 46 դեպք:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6628 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1332 է: Ընդհանուր կատարվել է 2 167 911 թեստավորում: