Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

Նոյեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ հայկական և վրացական բաժնի մասնագետ Խաչիկ Մուրադյանի ներկայացմամբ ծանոթացել է գրադարանում հայկական պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ եզակի նշանակության հայկական ձեռագրերի, Աստվածաշունչ մատյանների, պատմական նշանակության փաստաթղթերի ու ցուցանմուշների: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
 
Դեսպան Մակունցն ու Խ․ Մուրադյանը քննարկել են նաև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter