Կոստա Ռիկայում երեխաների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր. սա առաջին դեպքն է աշխարհում |hetq.am|

hetq.am: Կոստա Ռիկան դարձել է աշխարհի առաջին պետությունը, որտեղ 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը դարձել է պարտադիր։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ «Տղաների, աղջիկների և չափահասների շահերի պաշտպանության նպատակից ելնելով Պատվաստումների և համաճարակաբանության ազգային հանձնաժողովը որոշել է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կլինի բոլոր երեխաների համար»,- հայտարարել է Կոստա Ռիկայի Առողջապահության նախարարությունը։ 

Դեռ այս տարվա մարտին Կոստա Ռիկայի առողջապահական գերատեսչությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումը ներառել էր բնակչության համար պարտադիր պատվաստումների ցանկում, իսկ հիմա այդ պահանջը տարածվել է նաև երեխաների վրա։ 

Ինչպես նշում է տեղական Tico Times պարբերականը, Կոստա Ռիկայում օրենքով սահմանված է, որ վարակիչ հիվանդությունների դեմ բոլոր պատվաստումները ներառված են Առողջապահության նախարարության հատուկ ցանկում։ 

Շուրջ 5 միլիոն բնակչություն ունեցող Կոստա Ռիկայում կորոնավիրուսի ամբողջական պատվաստում է ստացել բնակչության 55 %-ը, իսկ միայն առաջին չափաբաժինն ստացել է 12 տարեկանից բարձր բնակչության 70 %-ը։ 

Կոստառիկացի երեխաների պարտադիր պատվաստումը կսկսվի հաջորդ տարվա մարտից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն