59 խախտում, 44 տուգանք. ԱԱՏՄՆ-ն Covid-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացրել է 1102 ստուգայց

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում է հանրապետության ամբողջ տարածքում. նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է 1102 ստուգայց: Այս մասին տեղեկացնում են տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1102 ստուգայց, որի արդյունքում արձանագրել են 59 խախտում, կայացրել 44 տուգանքի որոշում.

Երևանի տարածքային կենտրոն՝ 920 ստուգայց, 49 խախտում, 8 տուգանք

Հարավային տարածքային կենտրոն՝ 54 ստուգայց, 6 խախտում, 9 տուգանք

 Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 15 ստուգայց, 2 խախտում, 8 տուգանք

 Արևմտյան տարածքային կենտրոն՝ 58 ստուգայց, 0 խախտում, 16 տուգանք

 Արևելյան տարածքային կենտրոն՝ 55 ստուգայց, 2 խախտում, 3 տուգանք

 Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նաև նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Նոյեմբերի 8-ին խստացված ստուգայցերը մայրաքաղաքում շարունակվել են Շենգավիթ վարչական շրջանում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն