Հայաստանում խոտանվել է 27 680 դեղաչափ ժամկետանց «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ |hetq.am|

hetq.am: 2021թ․ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից առ այսօր Հայաստանը ձեռք է բերել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 389 500 դեղաչափ, որից 27 680-ը, պիտանելիության ժամկետը լրանալու պատճառով, խոտանվել է:

Նոյեմբերի 10-ի դրությամբ Հայաստանը COVID-19-ի դեմ և՛ գնման, և՛ նվիրատվությունների միջոցով ձեռք է բերել ընդհանուր առմամբ 2 մլն 367 հզր դեղաչափ պատվաստանյութ, որից «Սինոֆարմ»` 800 000 դեղաչափ, «Մոդեռնա»` 730 700, «ԱստրաԶենեկա»՝ 389 500 դեղաչափ, «Սպուտնիկ Վի»` 347 060 դեղաչափ և «ԿորոնաՎակ»` 100 000 դեղաչափ։

 Առավել մանրամասն՝ hetq.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն