Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նախագահին՝ Ազգային տոնի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային այդ երկրի ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-պորտուգալական բարեկամական հարաբերությունները կնպաստեն նորարարության, գործարարության, մշակույթի և գիտության բնագավառներում երկկողմ կապերի ընդլայնմանը:

Հանրապետության նախագահը Մարսելու Ռեբելու դե Սոուզային մաղթել է ամենայն բարիք, իսկ Պորտուգալիայի ժողովրդին՝ հետագա բարգավաճում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով