Ռուսաստանը կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն թեստ է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու է մատակարարել ԱՊՀ-ի երկրներին COVID-ի ախտորոշման համար եւ պատրաստ է հետագայում եւս աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Մենք անվճար ավելի քան 1 միլիոն թեստերի հավաքածու ենք ուղարկել ԱՊՀ-ի երկրներին ինֆեկցիայի ախտորոշման համար: Ռուսաստանյան պատվաստանյութերը մատակարարվում են Համագործակցության բոլոր պետություններին:

Կատարվում են տեղի հարթակներում լիցենզիոն արտադրությունների բացման պայմանավորվածությունները»,- ասել է Միշուստինը՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ունեցած իր ելույթում:

«Գլխավորն այստեղ քաղաքացիների զանգվածային պատվաստումն է: Ռուսաստանում մենք այդ հարցերին լուրջ ուշադրությունն ենք դարձնում, շարունակում ենք օգնել նաեւ Համագործակցության գծով մեր բարեկամներին»,-նշել է Ռուսաստանի վարչապետը:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է «գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել բժիշկ մասնագետներին», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն