Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայանների աշխատանքային գրաֆիկը նոյեմբերի 13-ի և 14-ի համար․
Երևանում գործելու են հետևյալ շարժական պատվաստումային կետերը․
- Հյուսիսային պողոտա( «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)՝ 12:00-16:30
- «Ռոսիա մոլ»՝ 12:00-20:00
- «Մալիբու»-ի հարակից տարածք ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)՝ 13:00-17:00։
Կիրակի օրը՝ նոյեմբերի 14-ին, Երևանում պատվաստումներն իրականացվելու են՝
- Հյուսիսային պողոտա ( «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)՝ 12:00-16:30
- «Ռոսիա մոլ»՝ 12:00-20:00։