Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները շարունակում են տարածքները և սոցիալական ենթակառուցվածքները պայթուցիկ օբյեկտներից մաքրելու աշխատանքները։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը:

«2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանումները ականազերծել են ավելի քան 2300 հեկտար, ինչպես նաև՝ 683 կմ ճանապարհ, մոտ 2000 շենք: Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 26 000 զինամթերք»,- նշել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իլյա Ստոլիչնին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն