Դիտարկվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և հարակից տարածքների հանրային տրանսպորտը. հայտնաբերվել է 14 խախտում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 13-ին ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: Այս մասին հայտնում են ՔՏՀԱ-ից։

«Տրանսպորտային անվտանգության մասնագետները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը վերահսկելու նպատակով ուսումնասիրել են կանոնավոր, ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 107 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է 14 խախտում, որոնց համար կազմվել է վարչական արձանագրություն:

Հանրային տրանսպորտի 2 մեքենա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ վարորդական վկայականի բացակայության հիմքով:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին շարունակական կլինի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով