Ռուսաստանը պատասխանատվություն է կրում լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամի համար. Մեծ Բրիտանիա |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը ներգրավված է և պատասխանատվություն է կրում Բելառուսի ու Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի համար, հայտարարում է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասը:

The Sunday Telegraph-ում արած հրապարակման մեջ նա նշել է, որ Ռուսաստանը պետք է ճնշում գործադրի բելառուսական իշխանությունների վրա՝ ճգնաժամը դադարեցնելու և երկխոսություն սկսելու համար։

«Տեսեք, թե ինչ է կատարվում Բելառուսում: Լեհաստանի սահմանին դիմակայության սրումը [նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոյի վարչակարգի գործողությունն է տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար», – պնդել է Թրասը` հավելելով, որ Բելառուսի ղեկավարը իր իշխանությունը պահելու համար օգտագործում է հուսահատ փախստականներին:

Նա խոստացել է, որ Մեծ Բրիտանիան կօգնի Լեհաստանի իշխանություններին ամրապնդել Բելառուսի հետ սահմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով