Վարշավայում հայտարարել են, որ Լեհաստանի եւ Բելառուսի միջեւ զենքի կիրառմամբ պատերազմ չի լինի |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանում կառավարող՝ «Օրենք եւ Արդարություն» կուսակցության առաջնորդ փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Բելառուսի դեմ պատերազմ, ամենայն հավանականությամբ, չի լինի:

Նոյեմբերի 16-ին այդ մասին նա հայտարարել է Լեհաստանի ռադիոյին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով լեհ-բելառուսական սահմանի ճգնաժամը: «Մենք արդեն հիբրիդային պատերազմի մեջ ենք, բայց զենքի կիրառմամբ պատերազմ առայժմ, ավելի շուտ, հորիզոնում չկա: Ես գործածում եմ «ավելի շուտ» բառերը, որովհետեւ մենք գործ ունենք անկանխատեսելի հակառակորդի հետ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով