Մակունցը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմանին տիրող իրավիճակը

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպական ու եվրասիական հարցերով գլխավոր փոխտեղակալ Դերեք Հոգընի հետ: Այդ մասին հայտնում է Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանությունը:

Նշվում է, որ նոյեմբերի 16-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի դեսպանը պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել Ադրբեջանի զինուժի ռազմական ագրեսիայի հետևանքով ՀՀ սահմաններում տիրող իրավիճակը:

Դեսպան Մակունցը շեշտել է միջազգային հանրության անհապաղ թիրախային կոչերի անհրաժեշտությունը՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական գործողությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով